Ինչպես արդեն տեղեկացրել էր «Երկիր»-ը, Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքում ցանկանում էին մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածություններն առաջադրել ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը և Նահապետ Գևորգյանը, ով, ըստ որոշ լուրերի, նախագահի մտերիմն է:
«Չնայած նրան, որ ժամանակին Ռուստամ Գասպարյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն ավելի մոտ ընկեր է նախագահին, բայց մեր աղբյուրների տեղեկացմամբ, նրան արդեն իսկ համոզել են, որ թեկնածությունն այդ ընտրատարածքում չդնի:
Այսպիսով, իշխանության ֆավորիտ թեկնածուն մնում է Նահապետ Գևորգյանը: Ռուստամ Գասպարյանն ընդգրկվելու է կուսակցության համամասնական ցուցակում»,- հավելում է թերթը: