«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ակտիվ գործունեությունը` բոլոր առումներով և ուղղություններով, սկսել է անհանգստացնել ուժային որոշ կառույցների:
«Եթե նախկինում նրանք դժգոհ էին ոստիկանապետից, որ «թույլ է», ապա հիմա էլ դժգոհում են, որ «բոլոր տեղերում կա, երբեմն «չափաբաժնից շատ»»:
Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ ` ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջև ներքին «լուռ տարաձայնություն» կա:
«Դա դրսևորվում է ամենատարբեր ձևերով, որոնց մասին մեր աղբյուրներն առայժմ լռում են: Այնուամենայնիվ իրավիճակի շուրջ մեկնաբանություններ խնդրեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով անմիջապես հերքեց է, թե նման բան կա».
«Եվ չի էլ կարող, ոստիկանությունը սերտ համագործակցում է բոլոր իրավական մարմինների հետ»: