Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտպանել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի Իրան այցելելու գաղափարը: Այս մասին հայտարարել է Վատիկանում Իրանի դեսպան Ալի Աքբար Նասերին:
Վերջինս մանրամասնել է. «Եթե Հռոմի պապը որոշի այցելել Իրան, ապա մենք նրան կարժանանցնենք հիանալի ընդունելության: Իրանի կառավարությունը խանդավառությամբ է մոտենում այդ այցին»:
Նշվում է, որ Բենեդիկտոս XVI-ը հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի հարցը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին: Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ ավելի վաղ Հռոմի պապն Իրան այցելելու հրավեր է ստացել, սակայն չի արձագանքել դրան:
Հիշեցնենք, որ Վատիկանը բազմիցս քննադատել է Իրանին հակաիսրայելական կտրուկ հայտարություններ անելու համար: