Քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը Առաջին լրատվականի հետ զրույցում ամփոփելով տարին՝ ցանկություն հայտնեց, որ եկող տարին Հայաստանի համար սահմանադրական կարգի վերականգնման տարի լինի, որ Հայաստանում շատանան ազատ մտածող մարդիկ: «Հակառակ դեպքում մտավախություն ունեմ, որ մենք ստիպված կլինենք պայքարել ոչ միայն ազատ, այլ նաև անկախ Հայաստան ունենալու համար: Մաղթում եմ, որ մենք բոլորս ազատվենք գերությունից և երկրում վերականգնենք սահմանադրական կարգը: Մնացածը տեխնիկական հարցեր են, կլուծվի: Հաղթելու ենք»,- հայտարարեց Արամ Բարեղամյանը: