Լիբիայի քաղաքացիների 80%-ը կարծում է, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ. այդպիսին են հասարակական հարցման արդյունքները, որոնք առաջինն են Լիբիայում Մուամար Քադաֆիի տապալումից հետո:
Հարցումը նաև ցույց է տվել, որ այս պահին Լիբիայի քաղաքացիներին առավել մտահոգում է երկրում կարգ ու կանոն հաստատելու և նախկին ապստամբներին զինաթափելու հարցը:
Հարցումն անցկացվել էր 2011 թ. վերջին Լիբիայի երեք խոշոր քաղաքներում` Տրիպոլիում, Բենղազիում և Միսրատայում,- հաղորդում է BBC-ին: