Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ ընդունել է Վրաստանի ճգնաժամային հարցերի շուրջ և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարները: Հանդիպման ժամանակ Մամեդյարովն անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ այդ հակամարտությունն Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է և նրա արտաքին քաղաքականության ամենաառաջնահերթ հարցը: Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանի համար կարևոր է ստատուս-քվոյի փոփոխումը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում գտնվող այլ հարցեր: