Ավստրալիայում ավիավթարի հետևանքով մահացել է աշխարհահռչակ ռեժիսոր-վավերագիր և մի շարք ֆիլմերի հեղինակ Մայքլ դե Գրեյը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ուղղաթիռը, որում, բացի սցենարիստից, եղել է պրոդյուսեր Էնդրյու Ուայթը, ընկել է շաբաթ օրը՝ թռիչքից անմիջապես հետո: Նրանց մահվան մասին պաշտոնապես հայտարարվել է մարմինները ճանաչելուց հետո:
Մայքլ դե Գրեյը հայտնի է օվկիանոսային կյանքի մասին իր ֆիլմերով և բազմիցս մրցանակներ է ստացել հայտնի միջազգային կինոփառատոններում՝ դառնալով «Էմիի» և BAFTA-ի դափնեկիր: Նա համագործակցում էր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են BBC-ն, National Geographic-ը և Public Broadcasting Service-ը: Դե Գրեյը նաև մասնակցել է Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի ստորջրյա նկարահանումներին: