Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Է.Նալբանդյան. «2010-ը ցույց տվեց, որ Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները»

Երեկ Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքակականություն» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների` ԼՂ խնդիրը հայ-թուրքական հարաբերություններին շաղկապելու հարցին, նշել է. «Ես կասեի 2010 թվականին միանշանակ ակնհայտ դարձավ, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում: Եվ տարօրինակ է, որ երբ բոլորը ասում են… Գիտեք, ֆուտբոլ կարող ես լավ չխաղալ, բայց երբ գնդակը գտնվում է քո դաշտում եւ տրիբունաները գոռում են այդ մասին, աղաղակում են, որ քո դաշտում է եւ դու չես տեսնում, դա արդեն այլ ոլորտից է: Եվ ոչ միայն չտեսնել, այլ փորձել ինչ-որ այլ բան ձեւացնել՝ դա ինքնախաբեություն է: Այդ ինքնախաբեությամբ կարող ես միայն քեզ խաբել: Ոչ ոքի չես կարող համոզել: Ակնհայտ է` տարբեր մայրաքաղաքներից հնչում է մեկ բան, որ Հայաստանը արեց հնարավորինը, անցավ իր ճանապարհը, հիմա Թուրքիան պիտի անի համապատասխան քայլեր: Նախապայմանների լեզվին վերադառնալը, որն օգտագործվել է այս գործընթացը սկսելուց առաջ, եւ դա իհարկե չի եղել գործընթացի ժամանակ, ինչի մասին քաջատեղյակ են թե միջնորդները, թե աջակից երկրները: Այդ մոտեցումը անընդունելի է: Թուրքերն ասում են, որ ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել: Առաջին հերթին հենց թուրքական կողմն է վնաս հասցրել եւ հասցնում կարգավորման գործընթացին իր մոտեցմամբ: Իսկ միջազգային հանրությունը միտված է դեպի ցեղասպանության ճանաչումը: Թուրքական բոլոր փորձերը դեմ գնալ դրան դատապարտված են ձախողման: Կարծում եմ, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է, որպեսզի կարգավորվեն հարաբերությունները, ապա մենք ունենք ստորագրված արձանագրություններ, եւ ի վերջո ամբողջ միջազգային հանրությունը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրամիությունը, այլ միջազգային կառույցներ, բազմաթիվ երկրներ, բոլորն ասում են, որ պետք է առանց նախապայմանների վավերացնել եւ հարգել պայմանավորվածությունները: Այնպես որ իսկապես 2010 թվականը ցույց տվեց, որ Թուրքիան ուժ չգտավ իր մեջ հարգելու իր պարտավորությունները եւ հանդես եկավ որպես անվստահելի գործընկեր միջազգային հանրության հանդեպ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում