Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը համոզված է, որ քաղաքացիների հանրահավաքային ակտիվ գործունեությունը կշարունակվի մինչև նախագահական ընտրությունների առաջին փուլը, որից հետո ընդդիմադիրները դրանից կձանձրանան:
«Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, բայց կարծում եմ, որ դրանք կտևեն մինչև նախագահական ընտրությունների առաջին փուլը»,– պատասխանելով այդ մասին լրագրողի հարցին՝ Вести в субботу ծրագրի ժամանակ ասել է Իվանովը, ապա ավելացրել. «Ես կարծում եմ, որ մինչեւ մարտի 4 -ը, այս բողոք-հանրահավաքները կշարունակվեն»:
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք այնուհետև հանրահավաքային ալիքը կհանդարտվի, Իվանովն ասել է. «Կարծում եմ, այո»։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: