Երեկ մոսկովյան հյուրանոցներից մեկում կայացավ Ռուսաստանի ֆուտբոլի միության հերթական կոնֆերանսը, որի ժամանակ ներկայացվեց կազմակերպության` 2011 թվականի հաշվետվությունը: ՌՖՄ-ի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտնեց, որ վերջին 5 տարիների ընթացքում ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց վճարվող գումարներն ու աշխատավարձերն ավելացել են 8 անգամ.
«Ըստ ՈւԵՖԱ-ի տվյալների` վերջին 5 տարիներին ֆուտբոլիստների տրանսֆերների դիմաց վճարվող գումարները և աշխատավարձերն ավելացել են 8 անգամ: Չեմ պատկերացնում` ուր կհասնենք, եթե շարունակենք այսպես ծախսել մեր գումարները: Ֆինանսական Fair play-ի իմաստն այն է, որ թիմը ծախսի այնքան, որքան վաստակում է: Մենք լայնածավալ աշխատանք ենք կատարում, որպեսզի այդ սկզբունքները կյանքի կոչվեն»:
Ֆուրսենկոն նաև նշեց, որ պայմանավորված խաղերին մասնակցության բացահայտման դեպքում ֆուտբոլիստները կտուգանվեն, իսկ առանձին դեպքերում կարող են ցմահ որակազրկում ստանալ:








































