«Սանթոս»-ի ֆուտբոլիստներ Նեյմարն ու Գանսոն ներկայացրին նոր մարզահագուստը, որով Բրազիլիայի հավաքականը հանդես է գալու 2012 թվականին: Նախորդներից այն տարբերվում է օձիքով և թեևքերին հայտնված գրությամբ. «Ծնվել եմ ֆուտբոլ խաղալու համար»:
Մարզահագուստի ներկայացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Տեյշեյրան և ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը: Նոր մարզահագուստով թիմն իր առաջին խաղը կանցկացնի փետրվարի 28-ին` Բոսնիայի հավաքականի հետ: