Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակով Սևանը yerkir.am-ին հարցազրույցում Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը Հայաստանի պետական վերաբերմունքը «աբսուրդ» է անվանել, որ անհարմար «վիճակի մեջ է դրել ամբողջ հայությունը»։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հրապարակել է կառավարության նիստին իր ելույթը, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչումը հիմնավորված է նաև հայկական Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման առաջնահերթությամբ։

Իսրայելի կառավարության որոշման առթիվ ավանդական կուսակցությունները, Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Սփյուռքի կառույցները դեռևս հրապարակային տեսակետ չեն արտահայտել։ Հայտնի չէ նաև Հայ առաքելական եկեղեցու նվիրապետությունների, այդ թվում՝ Երուսաղեմի պատրիարքարանի, դիրքորոշումը։ Ամենայն հավանականությամբ, դա պատահական չէ։

Իսրայելական ռուսալեզու vesty-ին փոխանցել է «Եդիոտ ահրոնոտի» հրապարակումը, որ նվիրված է Կնեսեթի վերջին երկու շաբաթվա օրակարգին։ Այդուհետև Իսրայելի խորհրդարանը պաշտոնապես ավարտում է լիազորությունները, հոկտեմբերին կկայանան նոր ընտրություններ։ Ըստ իսրայելական պարբերականի, Կնեսեթի կոալիցիոն մեծամասնությունը խորհրդարանի հաստատմանը կներկայացնի երկու օրինագիծ։

Դրանցից մեկը՝ «Թորայի ուսումնասիրության», մյուսը՝ կառավարության իրավախորհրդատուի լիազորությունների և նշանակման կարգի փոփոխությունների մասին է։ Կնեսեթը պետք է քվեարկի նաև «հոկտեմբերի 7-ի», այն է՝ Գազայից Իսրայելի դեմ 2023թ․ հարձակման ուսումնասիրության «քաղաքական հանձնաժողով ստեղծելու մասին» որոշումը։ Խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, առավել ևս՝ օրինագիծ հաստատելու հարց, ըստ այդմ, Իսրայելի խորհրդարանի վերջին նիստերի օրակարգում ընդգրկված չէ։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում Բենիամին Նաթանյահուին հաջողվելու է նոր կոալիցիա ձևավորել և կրկին կառավարություն կազմել։ Որքանով թույլ են տալիս դիտարկումները, Իսրայելի ոչ մի ակնառու ընդդիմադիր գործիչ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին դեռևս հրապարակային տեսակետ չի հնչեցրել։

Բայց շատ ավելի կարևոր է, որ Մերձավոր Արևելքում հնարավոր զարգացումների մասին որևէ կանխատեսում հնարավոր չէ, քանի դեռ իրանա-ամերիկյան բանակցությունները չեն ավարտվել։ Հուլիսի 7-8-ին Թուրքիան հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որի շրջանակներում կարող է կազմակերպվել Դոնալդ Թրամփ-Ռեջեփ Թայիփ Էրդողան հանդիպում։ Այդ կարևոր միջոցառմանն ընդառաջ Անկարան և Երուսաղեմը աննախադեպ կոշտ հռետորաբանություններ են փոխանակել։

Նման ծայրահեղ բարդ իրավիճակում, երբ Հայաստանի համար գրեթե էքզիստենցիալ նշանակության հարցերի կարգավորումը մի շատ զգալի մասով պայմանավորված է թուրք-ամերիկյան հարաբերություններով, իրոք «աբսուրդ» կլիներ, եթե պաշտոնական Երևանը «ջուրը չմտած բոբիկանար»։ Իսկ թե ինչո՞ւ են լռում Հայ առաքելական եկեղեցին, ավանդական կուսակցությունները, Հայ դատի կենտրոնական գրասենյակը և Սփյուռքի կառույցները, դա էլ իր հերթին շատ նշանային է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում