NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց «Մայամի»-ի պաշտպան Դուեյն Ուեյդի` «Ֆիլադելֆիա»-ի հետ խաղում կատարած գեղեցիկ դանկը: Նշենք, որ այդ խաղում «Մայամի»-ն հյուրընկալվելիս 79:99 հաշվով հաղթանակ տարավ, իսկ Ուեյդը վաստակեց 26 միավոր: