Գերմանական մամուլը տեղեկացնում է, որ «Շալկե»-ի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Ռաուլի պայմանագրի ժամկետը:
Գելզենկիրխենցիների ներկայացուցիչները հանդիպել են Ռաուլի գործակալ Հինես Կարվախալի հետ` քննարկելու նոր պայմանագրի պայմանները: «Շալկե»-ն իսպանացի հարձակվողին առաջարկում է 1 տարվա պայմանագիր, ըստ որի` ֆուտբոլիստը կստանա 3 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ Կարվախալը գերմանական ակումբի ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռաուլի որոշման մասին: