Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի տարածքային գրասենյակների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Կոնգրեսի գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև՝ մեծամասնական համակարգով թեկնածուների առաջադրման հարցերը: