Համացանցային ակտիվիստների Anonymous խումբն այսօր հրապարակել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի և Լոնդոնի քննիչների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ գործադիր գործակալները քննարկել են այն գործողությունները, որոնք իրականացնում են ցանցահենության դեմ պայքարելու համար:
Reiters-ը գրում է, որ բրիտանական ոստիկանությունը հետաքննում է անօրինաբար ձայնագրված հեռախոսազրույցի դեպքը, և ՀԴԲ-ն ասել է, որ պատրաստվում է քրեական հետաքննություն իրականացնել:
Anonymous-ը նաև հրապարակել էր մի էլեկտրոնային նամակ, որով ՀԴԲ-ն քննիչներին հրավիրում է մասնակցելու քննարկմանը` մանրամասնելով, որ խոսակցությունն ընթանալու է Anonymous, LulzSec, Antisec խմբերի վերաբերյալ:










































