Թուրքիայի առաջնությունում տեղի ունեցավ հերթական զավեշտալի դրվագը: «Սիվասփոր»-ի ֆուտբոլիստ Միլան Չերնին իր խաղընկերոջ` Կամիլ Գրոսիցկիի փոխանցումից հետո մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի անպաշտպան դարպասը:
Նշենք, որ նմանատիպ վրիպում Թուրքիայի առաջնության շրջանակներում տեղի ունեցավ նաև «Իստամբուլ» – «Սամսունսպոր» (4:2) խաղի ժամանակ, երբ դաշտի տերերի կամերունցի հարձակվող Պիեր Վեբոն դարձավ անհավանական վրիպման հեղինակ: