Մեր տեղեկություններով, այս պահին հրշեջներին հաջողվել է հանգցնել Տավուշի անտառներում մի քանի օր մոլեգնող հրդեհները: Տեղանքի բարդ լինելու պատճառով հրդեհաշիջման աշխատանքները տևել են բավականին երկար: Իրավիճակը բարդացել է նաև նրանով, որ քամիներն էլ ավելի են թեժացրել կրակը: Հայտնի է, որ հրդեհաշիջման աշխատանքներին ստիպված են եղել ներգրավել տեղի զորամասերից մեկի զինվորներին:
Հրդեհներն, ըստ տեղի բնակիչների, մարդու գործունեության արդյունք են։ Նրանք տեղեկացնում են, որ անտառներն այրվել են այն բանից հետո, երբ անտառից մեծ քանակությամբ փայտանյութ է հանվել:
Հիշեցնենք, որ հրդեհի մասին երեքշաբթի օրը ահազանգել էին բնապահպանները: