«Ալ-Ահլի»-ի նախագահ Համիդ Համդին հայտարարեց, որ թիմն այլևս հանդես չի գա Եգիպտոսի առաջնությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Պորտ-Սաիդ քաղաքում կայացած «Ալ Մասրի» – «Ալ-Ահլի» հանդիպման ավարտից հետո երկրպագուների զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվեց 73 մարդ: Եգիպտոսի իշխանությունները երկրում եռօրյա սուգ են հայտարարել, իսկ ազգային առաջնությունը դադարեցվել է անորոշ ժամանակով:
Եգիպտոսի վարչապետը պաշտոնանկ է արել երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին: Բացի այդ, «Ալ-Ահլի»-ի երեք ֆուտբոլիստներ այդ դեպքից հետո հայտարարեցին իրենց մարզական կարիերան ավարտելու մասին:







































