NBA-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Լոս-Անջելես Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը 14-րդ անգամ դարձավ Բասկետբոլի ազգային միության բոլոր աստղերի հանդիպման մասնակից: Դա հայտնի դարձավ երկրպագուների քվեարկության արդյունքում, որոնք որոշում են Արևելյան և Արևմտյան գոտիների «աստղային խաղի» մեկնարկային կազմերը: Հանդիպումը տեղի կունենա Օրլանդոյում` փետրվարի 26-ին:
Բրայընթը 4 անգամ ճանաչվել է բոլոր աստղերի հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (2002, 2007, 2009, 2011 թթ.): Քոբին պատվաբեր ցուցակում հայտնվելու թվով հավասարվեց Մայքլ Ջորդանին և Կարլ Մելոունին: 13 հանդիպումներից պաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել 1-ը` 2010 թվականին:
Բոլոր աստղերի հանդիպման մասնակիցների ամբողջական ցուցակը կհրապարակվի Լիգայում հանդես եկող թիմերի մարզիչների միջև անցկացվելիք քվեարկությունից հետո:








































