Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

ԱՄՆ-ը հետաքրքրված է կեղծ փաստաթղթերով ՀՀ ներկրված մեքենաներով

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճը երեկ` փետրվարի 2-ին, զբաղեցրել էին Արարատի մարզի բնակիչները, ովքեր հետաքրքրված էին ավտոմեքենաների մաքսանենգության և դրան օժանդակելու մեջ մեղադրվող ամբաստանյալների ճակատագրով: Խոսքը ԱՄՆ-ից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներմուծված, իրացված թանկարժեք 24 ավտոմեքենաների գործի մասին է, որով անցնող ամբաստանյալները երեկ համաներմամբ ազատ արձակվեցին, եղան նաև տուգանքի ձևով պատիժներ, իսկ ներկրված 24 մեքենաները պետությունը կբռնագրավի:

Մինչ դատաքննության մանրամասներին անցնելը` հիշեցնենք գործի հանգամանքները: Արմեն Սարգսյանը (մականունը` «Գայդ») և Արման Գևորգյանը (մականունը`«Ծիծակ») համատեղ բիզնես են ձեռնարկում: Ըստ քրգործի նյութերի` «Ծիծակ» մականունով Արման Գևորգյանը, մեկնելով ԱՄՆ, որոշում է այնտեղից մաքսանենգ ճանապարհով թանկարժեք մեքենաներ ուղարկել Հայաստան և վաճառել: Համոզված է եղել, որ ԱՄՆ-ում գողացված ավտոմեքենաների` Հայաստանում հաշվառման ընթացքում գողության և մաքսանենգության փաստը չի բացահայտվի, քանի որ Հայաստանի իրավապահ մարմինները Ամերիկայում գողացված մեքենաների փաստերի ստուգումները կատարում են Եվրոպայի Ինտերպոլի տվյալներով, իսկ ԱՄՆ-ի Ինտերպոլի մարմինները հափշտակված ավտոմեքենաների վերաբերյալ Եվրոպայի Ինտերպոլի մարմիններին տվյալներ չեն տրամադրում: Ծիծակը 2010թ. գալով Երևան` հանդիպել է Գայդին և պայմանավորվել են թանկարժեք մեքենաները ԱՄՆ-ից Հայաստան բերել Վրաստանով. ավտոմեքենաները Ծիծակը պետք է ԱՄՆ-ից ուղարկեր Վրաստան, իսկ վրացական սահմանագծում Արմեն Սարգսյանը` Գայդը, դիմավորեր և կեղծ փաստաթղթերով` Հայաստանի տարբեր քաղաքացիների անվամբ, ներկայացներ մաքսային ձևակերպման և հաշվառման:

Այնուհետև ավտոմեքենաները Գայդը պետք է վաճառեր և գումարը տար Ծիծակին: 2010թ. նոյեմբերից մինչև 2011թ. մարտ ամիսը ԱՄՆ-ում վարկային միջոցներով, հիմնականում` ազգությամբ հայ քաղաքացիների, այդ թվում` ՀՀ քաղաքացի Սամվել Էլֆիկի Ստեփանյանի անվամբ ձևակերպվել են 24 ավտոմեքենաներ ստանալու վերաբերյալ փաստաթղթեր, որից հետո տարբեր ընկերությունների կողմից դրանք տրամադրվել են տվյալ անձանց` սահմանված ժամանակացույցով վարկային գումարները մարելու և առանց պատշաճ թույլտվության ԱՄՆ-ից չարտահանելու պայմանով: Այդ ընթացքում Արմեն Սարգսյանը Երևանում ձեռք է բերել ՀՀ քաղաքացիներ Զոհրաբ Թարվերդյանի, Կարեն Մխիթարյանի, Էրիկ Ներսիսյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Արսեն Խաչատրյանի, Սերոբ Դավթյանի, Մանուկ Պողոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Անդրեյ Ժուչյոնկովի, Սեդրակ Հովհաննիսյանի և Օնիկ Հովհաննիսյանի անձնագրերի լուսապատճենները և ուղարկել ԱՄՆ` Արման Գևորգյանին, որ ավտոմեքենաների տեղափոխման անհրաժեշտ կեղծ փաստաթղթերը կազմվեն նրանց անուններով:

ԱՄՆ Նյու Յորք նավահանգստում դրանք փաստաթղթավորվել են այլ ավտոմեքենաների անվան տակ, որոնց արտահանման հետ կապված նման սահմանափակումներ չեն եղել: Թանկարժեք փոխադրամիջոցները 2010-ի վերջերից մինչև 2011թ. մարտ նավով առաքվել են Վրաստան, այնտեղից էլ «Կավկազտրանս Էքսպրես» տրանսպորտային ընկերության միջոցով հասել Հայաստան: «Գայդը» եկել է Բագրատաշենի մաքսակետ` ապրանքը վերցնելու: Իր մոտ ունենալով այդ ավտոմեքենաների վերաբերյալ իրական տվյալներով կազմված, սակայն կեղծ արտահանման տեխնիկական անձնագրեր, հաշիվ-ապրանքագրեր և հաշիվ-բեռնագրեր` մաքսակետում դիմավորել է բեռնատարների վարորդներին, ԱՄՆ-ում և Վրաստանի տարածքում օգտագործված այլ ավտոմեքենաների տվյալներով կեղծ փաստաթղթերը փոխարինել է կոնտեյներներում փաստացի առկա ավտոմեքենաների տվյալներով կազմված, սակայն վերոհիշյալ կեղծ փաստաթղթերով, և դրանք տրամադրել մաքսավորներին` ավտոմեքենաների մուտքը Հայաստան ձևակերպելու և մաքսազերծելու համար:

24 մեքենաներից առաջին երկուսը 2010թ. նոյեմբերին ԱՄՆ-ից Հայաստան են առաքվել իրական տվյալներով, իսկ մնացած 22-ը փաստաթղթավորվել և առաքվել են այլ ավտոմեքենաների անվամբ, սակայն արդեն Հայաստանում ընդհանուր 548 մլն 350.000 դրամ արժողությամբ 24 ավտոմեքենաները մաքսային ձևակերպման են ներկայացվել մաքսային փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով: Մեքենաներից միայն 4-ն են հայտնաբերվել մաքսանենգության փորձ կատարելիս. Բագրատաշենի մաքսակետում` մինչև մաքսազերծման ներկայացնելը, 3 ավտոմեքենաների համար կազմվել են փոխադրման ամփոփագրեր, դրանք Բագրատաշենի մաքսակետից տեղափոխվել են Երևան, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը չեն մաքսազերծվել, քանի որ հանցագործության փաստը բացահայտել են իրավապահները: Մնացած 17 ավտոմեքենաները մաքսազերծվել և հաշվառվել են: 24 ավտոմեքենաներից նախաքննության ընթացքում հայտնաբերվել է 18-ը:

Ըստ քրգործի` նկարագրված մեխանիզմով Արման Գևորգյանը կազմակերպել է, իսկ Արմեն Սարգսյանը` Էրիկ Ներսիսյանի, Գևորգ Հովհաննիսյանի, Արսեն Խաչատրյանի, Սերոբ Դավթյանի, Անդրեյ Ժուչյոնկովի, Սեդրակ Հովհաննիսյանի և Օնիկ Հովհաննիսյանի միջոցով օժանդակել է այդ մեքենաները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելուն:

Ամբաստանյալներն ընդունել էին մեղքը և միջնորդել արագացված դատաքննություն անել, ինչին չէր առարկել գործով մեղադրողը: Դատարանն անցել էր արագացված դատաքննության, որի ընթացքում մեղադրող կողմը միջնորդել էր պատիժ նշանակել ազատազրկման ձևով, իսկ պաշտպանական կողմը միջնորդել էր համաներում կիրառել, քանի որ համաներումը տարածվում է մաքսանենգության համար նախատեսված հոդվածի վրա: Երեկ կողմերը ավելացնելու ոչինչ չունեին, և դատարանն արագ անցնելով դատական վիճաբանությունների փուլ` լսեց ամբաստանյալներին, ովքեր միաբերան միացան իրենց պաշտպանների ճառերին, իսկ որպես վերջին խոսք` ինչ-որ անհասկանալի, կարճ բան ասացին, որը չլսվեց ապակեպատ դահլիճում: Դատարանը, ի վերջո, «բարի ազատում» ավետեց ամբաստանյալներին:

Դատական նիստի ընդմիջմանը մեղադրող Հովսեփ Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք համաներումը տարածվո՞ւմ էր, քանի որ խոսքը խոշոր չափերի մաքսանենգության մասին է, և ինչո՞ւ պետք է բռնագրավվեն մեքենաները հօգուտ պետության: Զրուցակիցս ասաց, որ համաներումը կիրառելի է, և մաքսանենգության չափը կապ չունի: «Մաքսանենգության գործերով չափերը նշանակություն չունեն. մեկ միլիոն դրամը գերազանցող ցանկացած գումարը համարվում է արդեն խոշոր չափ: Այսինքն` այստեղ խոսքը գնում է ոչ թե պետությանը պատճառված վնասի, այլ մաքսանենգության առարկայի մասին»,-նշեց զրուցակիցս` հավելելով, որ մաքսանենգ ապրանքը պետք է բռնագրավվի, ինչը ևս ամբաստանյալներին պատժելու մի ձև է: Իսկ ամերիկյան կողմից եղե՞լ է ինչ-որ արձագանք, քանի որ մեքենաները արտահանելով ամերիկյան ինչ-որ ընկերության, սուբյեկտի է վնաս պատճառվել: «Ամերիկյան կողմը, բնականաբար, հետաքրքրված է, քանի որ խոսք է գնում 24 թանկարժեք ավտոմեքենաների մասին, և դրանք հիմնականում դուրս են եկել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքից հայերի միջոցով…Ամբաստանվողները օժանդակել են` կազմակերպիչներին, իսկ կազմակերպիչներից առնվազն երկուսը Արման Գևորգյանը, Սամվել Ստեփանյանն այսօր հետախուզման մեջ են»:

Դատարանի բակում, ի դեպ, հանդիպեցինք նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարապետ Կարապետյանին (Յուվեցի Կարոյին), որի անունը մամուլում կապվում էր հափշտակված մեքենաների հետ: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչն է պատգամավորին բերել դատարան, ասաց` գործ ունեմ: Հետո էլ ինքն ինձնից հետաքրքրվեց, թե ես ինչ գործով եմ եկել դատարան: Պատասխանեցի` «Ծիծակի» ու «Գայդի»: «Գայդի հե՞տ ինչ գործ ունես…»` եղավ պատգամավորի արձագանքը: Նա հրաժարվեց հարցազրույցի առաջարկից, բայց ասաց, որ ընկերաբար կարող է հետո զրուցել:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում