Եվրոպայում սաստիկ ցրտերի պատճառով մահացել է 112 մարդ: Երեկ հաղորդվում էր շուրջ 60 զոհերի մասին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ամենաշատ զոհերը գրանցվել են Ուկրաինայում՝ 63 մարդ, իսկ շուրջ 1000 մարդ տեղափոխվել են հիվանդանոց՝ ցրտահարության ախտանիշով: Ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի -32.5 աստիճանի:
Լեհաստանում ցրտերի պատճառով մահացել է ավելի քան 10 մարդ: Տեղի իշխանությունների տվյալներով՝ մահացածները հիմնականում անտուն կամ հարբած մարդիկ են եղել, որոնք փորձել են ապաստան գտնել չջեռուցվող վայրերում:
Բացի այդ, Agence France-Presse-ը գրում է, որ առնվազն 6 մարդ զոհվել է Սիրիայում, 11.500 մարդ մնացել են ճանապարհների վրա:
Մի շարք երկրներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 5 մետրի, բնակավայրերի մի մասը մնացել է առանց էլեկտրականության: Ցրտերի պատճառով դպրոցներում և բժշկական հաստատություններում դադարեցվել են պարապմունքներն ու աշխատանքները: Փետրվարի 1-ի երեկոյան առատ ձյան պատճառով փակվել է Մոնտենեգրոյի մայրաքաղաքի օդանավակայանը:











































