Եգիպտական «Ալ Մասերի» թիմի երկրպագուներն իրենց սիրելի թիմի` երկրի առաջատար ակումբ «Ալ Ահլի»-ի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակից հետո հայտնվել են խաղադաշտում և փորձել ծեծի ենթարկել հակառակորդ թիմի ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Խաղը տեղի է ունեցել Պորտ-Սաիդ քաղաքում:
Վայրագությունների արդյունքում զոհվել է 73 մարդ: Զոհերի թվում են երկու թիմերի երկրպագուները, անվտանգության աշխատակիցները: Հարյուրավոր մարդիկ շշերից, քարերից, պայթուցիչներից ստացած հարվածների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Սա համարվում է Եգիպտոսի ֆուտբոլի պատմության մեջ խոշորագույն աղետը:






































