Գաղտնի ոստիկանությունն այսօր հայտնել է, որ Նիգերիայում արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման խոսնակը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ խումբը պատասխանատու է երկրում հարյուրավոր սպանությունների և հարձակումների համար:
The Washington Post-ը գրում է, որ Նիգերիայի պետական անվտանգության ծառայության պաշտոնյան հրաժարվել է առավել շատ մանրամասներ տալ այդ մարդու մասին, և պարզապես ասել է, որ ոստիկանները հարցաքննում են նրան:
Եթե դա իսկապես այդ խմբի խոսնակն է, ապա դա շատ մեծ հաղթանակ կլինի Նիգերիայի թույլ կառավարության համար, որը այսքան ժամանակ չի կարողացել դադարեցնել «Բոկո Հարամ»–ի հարձակումները:






































