Իսպանական մամուլին տված հարցազրույցում Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենը հայտարարեց, որ «Ռեալ»-ին ու «Բարսելոնա»-ին համարում է Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթողի հիմնական հավակնորդները.
«Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթողի հիմնական հավակնորդները «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն են: Անցած մրցաշրջանից հետո ոչինչ չի փոխվել, և եթե այդ թիմերն ավելի շուտ չհանդիպեն, եզրափակիչը կլինի իսպանական:
Նրանց պայքարին կարող է միջամտել միայն «Բավարիա»-ն, որը վերջին ժամանակներում իր խաղը բարելավել է: Մյունխենցիների կազմում հանդես են գալիս Շվայնշտայգերի, Ռոբբենի, Մյուլլերի կարգի խաղացողներ: Բացի այդ, եզրափակրչը կայանալու է Մյունխենում»:








































