«Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շարունակում է իր «մեթոդներով» ամեն ինչ անել, որպեսզի Հրագդանի քաղաքապետ կարգի իր ենթակա թեկնածու Արամ Դանիելյանին»,- գրում «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Շահգալդյանը հիմա էլ «նստել է հեռախոսի վրա» և զանգահարում է Հայաստանի բոլոր նախարարներին, խնդրում նրանց, թե «թասիբի հարց» է, որպեսզի նախարարները հրահանգեն իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին՝ աշխատանքից ազատել Սասուն Միքայելյանի կողմնակիցներին: Նա «զոհերի» մի ամբողջ ցուցակ ունի, զանգահարում է նախարարներին և ՀՀԿ-ի անունից թելարում հրազդանցիների անուն-ազգանունները:
Այնպես որ, առաջիկայում էլի մարդիկ կազատվեն աշխատանքից: Բացի այդ, բոլոր այն ավտոմեքենաները, որոնք կանգնում են Միքայելյանի շտաբի առջև, ցուցակագրվում են: Դրանից հետո տերերին հերթով որևէ պատրվակով կանչում են ոստիկանության բաժանմունք և «աշխատանք տանում» նրանց հետ: Կովալը համագործակցում է նաև ոստիկանների հետ:
Թե ինչու է այդ աշխատաոճը ընտրել, երեկ «ժողովուրդ»-ը փորձել է պարզել մարզպետ Շահգալդյանից, սակայն չի ստացվել: