Լոս Անջելեսի հարավում գտնվող Miramonte տարրական դպրոցում գրեթե 3 տասնամյակ դասավանդող ուսուցչին ձերբակալել են, քանի որ նա մեղադրվում է 23 աշակերտի նկատմամբ անպարկեշտ գործողություններ իրականացնելու մեջ: Ըստ ձերբակալության հրամանի՝ նա մեղադրվում է երեխաներին կապելու, նրանց դեմքերին հսկայական միջատներ դնելու մեջ։ Ինչպես նաև հավանականություն կա, որ նա երեխաներին գդալով կերակրել է սերմնահեղուկով:
Los Angeles Times-ը գրում է, որ 61-ամյա Մարք Բերնդը ձերբակալվել է երկուշաբթի օրը: Այս դեպքի հետաքննությունը, սակայն, տևել է գրեթե մեկ տարի:
Ուսուցչի զոհերը 23 աղջիկներ և տղաներ են՝ 7–10 տարեկան: Քննիչները կարողացել են հայտնաբերել լուսանկարներ, որոնցում աղջիկների աչքերը կապված են, և ձեռքերին գդալով սպիտակ ինչ-որ բան կա: