«Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը, ով մերժել է «Պարի Սեն-Ժերմեն»-ի առաջարկը, ինչպես նաև չի կարող տեղափոխվել «Միլան», առաջարկ է ստացել Ռուսաստանից:
Իտալական հեռուստատեսության տեղեկացմամբ Մախաչկալայի «Անժի»-ի ղեկավարությունը ֆուտբոլիստին 18 մլն եվրո տարեկան աշխատավարձ է առաջարկել: Ռուսական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստը Սամուել Էտօ’Օի հետ հարձակվողական հզոր զույգ կկազմի: Ռուսաստանի տարբերակը Տևեսի համար պետք է ավելի հեռանկարային լինի, քանի որ տրանսֆերային պատուհանն այստեղ փակվում է մարտին:








































