Ինդոնեզիայի կառավարությունը ստուգելու է Բալիի բոլոր դաջվածք իրականացնող կենտրոնները: Նրանք պետք է ստուգեն կետրոնների հիգիենիկ պայմաններն ու սարքերի մաքրությունը: Այս մասին գրում է VIVAnews պորտալը:
Կառավարությունն այս որոշումն իրականացրել է այն բանից հետո, երբ երկու ավստրալիացի վարակվել են ՄԻԱՎ-ով` իրենց ձեռքին դաջվածք անելուց հետո:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ներկայումս կղզում գրանցված են 4200 ՄԻԱՎ-ով հիվանդներ: Այս տարի հիվանդների թիվը 19 %-ով աճել է:
Բոլոր զբոսաշրջիկներին, ովքեր այս ընթացքում դաջվածք են արել, խորհուրդ են տալիս անհապաղ ստուգվել:










































