Lenta-ն տեղեկացնում է, որ կրիկետի բանգլադեշցի մրցավարը, ով սպասարկում էր տեղական երկու թիմերի հանդիպումը, սպանել է երկրպագուներից մեկին:
Ականատեսների խոսքերով խաղի ժամանակ 15-ամյա Նազրուլ Իսլամը վազել է խաղադաշտ և մոտենալով մրցավարին` սկսել է դժգոհել վերջինիս կայացրած որոշումներից: Վիճաբանությունն արագորեն վերածվել է սպառնալիքների, որից հետո զայրացած մրցավարը վերցրել է մոտ կանգնած խաղացողներից մեկի մականն ու հարվածել տղայի գլխին:
Երկրպագուն ընկել է, սակայն կարողացել է բարձրանալ և ինքնուրույն գնալ տուն: Ավելի ուշ նրա վիճակը կտրուկ վատացել է, և 15-ամյա տղան հիվանդանոցում մահացել է գլխուղեղի արյունազեղումից: