The Sunday Times-ը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգա: Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ Մոուրինյոն դժգոհ է ակումբում տիրող մթնոլորտից, երկրպագուների` իր նկատմամբ ունեցած վերաբերմունքից:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի հետ Մոուրինյոյի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականին, որի` ժամանակից շուտ խզման դեպքում պորտուգալացին ակումբին ստիպված կլինի վճարել 20 մլն եվրո:
Մոուրինյան 2004-2007թթ. գլխավորել է «Չելսի»-ն` երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, երկու անգամ` Անգլիայի Լիգայի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր: