Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի իրավապահները երկրի հարավարևելյան հատվածում ընկած Սիստան-Բելուջիստան նահանգի Չաբահար քաղաքում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերել և առգրավել են մեծ քանակությամբ թմրանյութ:
Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանության պետի տեղակալ Ահմեդ Թահերին: Վերջինիս խոսքերով՝ այդ գործողությանը մասնակցել են նաև իսլամական հեղափոխության պահակազորի անդամները:
Գործողության արդյունքում ձերբակալվել են բազմաթիվ թմրավաճառներ, հայտնաբերվել և ագրավվել է 3 ավտոմեքենա, 3031 կիլոգրամ ափիոն և 109 կիլոգրամ հերոին:






































