News Gergia-ի փոխանցմամբ՝ 2008-2011 թվականներին Վրաստանի քաղաքացիություն են ստացել Ռուսաստանի՝ ավելի քան 21,000 քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Ռուսաստանի քաղաքացիների կողմից վրացական քաղաքացիություն ստանալու գործընթացի գագաթնակետը գրանցվել է 2011 թվականին, երբ Վրաստանի քաղաքացիություն ստացավ միանգամից 7322 մարդ: 2008 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել Ռուսաստանի 3225 քաղաքացի, 2009 թվականին՝ 5528 քաղաքացի, իսկ 2010 թվականին՝ 5103 մարդ:
Հաշվետու ժամանակաշրջանում Վրաստանի քաղաքացիներ են դարձել նաև ՀԱՀ-ի 28, Պակիստանի 18, Հնդկաստանի՝ 7, Մարոկկոյի, Չինաստանի ու Զամբիայի 1-ական քաղաքացիներ:
Նշվում է, որ, Վրաստանի Սահմանադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետով, Վրաստանի քաղաքացին, բացառությամբ մի շարք դեպքերի, չի կարող հանդիսանալ այլ երկրի քաղաքացի: Վրաստանի նախագահը վրացական քաղաքացիություն է շնորհում այն օտար երկրի քաղաքացուն, որը մեծ ծառայություններ է մատուցել Վրաստանին, կամ էլ եթե դա բխում է պետական շահերից:











































