Այսօր հայտնի է դարձել, որ ճապոնացի գիտնականները ստեղծել են գենետիկորեն ձևափոխված մուկ, որը թռչնի ձայներ է արձակում:
Daily Mail-ի հաղորդմամբ, Օսակայի համալսարանում մի խումբ գիտնականներ աճեցնում են գենետիկորեն ձևափոխված մկներ, որոնց մոտ փոխվում է ԴՆԹ-ն, և առաջանում են մուտացիաներ:
Այս մուկը ստեղծվել է խմբի Evolved Mouse ծրագրի համար: Գիտնականները հույս ունեն, որ այս կերպ կպարզվի, թե ինչպես են առաջացել և զարգացել լեզուները: