Լա Լիգայի 21-րդ տուրում «Վիլյառեալ»-ի հետ ոչ-ոքի խաղալուց հետո կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իսպանական մամուլին տված հարցազրույցում հայտարարեց, որ երկրի ներքին առաջնությունում չեմպիոն դառնալը դժվար կլինի.
«Անշուշտ, ավելի լավ է առաջատարին զիջել ոչ թե 7, այլ 5 միավորով: Իմ թիմը հիանալի խաղ ցուցադրեց, քանի որ մենք մրցակցին չթողեցինք օգտագործել մեր նկատմամբ ունեցած իր առավելությունները: Մեր բախտը չբերեց այդ խաղում: Շատ գոհ եմ, քանի որ «Ռեալ»-ի հետ հանդիպումից հետո տղաները դեռ կարողանում էին վազել: Ես հպարտանում եմ մեր թիմով: Իսպանիայի առաջնության ավարտին դեռ 18 տուր կա, և ես ցանկանում եմ, որ մենք պայքարենք չեմպիոնի կոչման համար»:




































