Գերմանական մամուլը տեղեկացնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստ Վեդադ Իբիշևիչը «Հոֆֆենհայմ»-ից տեղափոխվեց «Շտուտտգարտ»: Խաղացողի տրանսֆերի դիմաց «Հոֆֆենհայմ»-ը ստացավ 5.5 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կնքվեց 4.5 տարվա պայմանագիր:
«Մենք հետաքրքրվում էինք ֆուտբոլիստի ծառայություններով: Իբիշևիչը նույնպես ցանկանում էր տեղափոխվել մեր թիմ»,- հայտարարեց «Շտուտտգարտ»-ի սպորտային տնօրեն Ֆրեդդի Բոբիչը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Հոֆֆենհայմ»-ի կազմում Իբիբշևիչն անցկացրել է 10 խաղ և խփել է 5 գոլ:










































