Boxingscene-ը տեղեկացնում է, որ WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն (43-2-0) Կիևի քաղաքապետի առաջիկա ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը:
Գլխավորելով իր ստեղծած Удар կուսակցությունը` Կլիչկոն երրորդ անգամ կմասնակցի ընտրություններին. 2006 թվականին բռնցքամարտիկը ստացել էր ընտրողների ձայների 23.7%-ը, իսկ 2008 թվականին Կլիչկոյի օգտին էր քվեարկել ընտրողների 18%-ը:
Ուկրաինայում անցկացված սոցհարցումների տվյալներով, 2012 թվականին բռնցքամարտիկը հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի:










































