ITAR-TASS-ը հաղորդում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որով այսուհետ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն կոչվելու պետական դումա:
Ըստ «Գործադիր և օրենսդիր մարմինների կազմակերպման մասին» օրենքի մեջ կատարված փոփոխությունների, տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներում չեն կարող լինել այնպիսի բառակապակցություններ, որոնք կան դաշնային մարմինների անվանումների մեջ:
Հիշեցնենք նաև, որ առաջարկ է եղել այլևս նախագահ անունով չկոչել տեղական սուբյեկտների ղեկավարներին: Այդ պատճառով Ռամզան Քադիրովը Չեչնիայի նախագահից վերածվեց Չեչնիայի ղեկավարի: