SuperSport-ին տված հարցազրույցում «Միլան»-ի առաջատար խաղացողներից մեկի` Քևին-Պրինս Բոատենգի ընկերուհին բացատրեց, որ գանացու վնասվածքների պատճառը հաճախակի սեռական հարաբերություններն են:
«Նրա հաճախակի վնասվածքների պատճառն այն է, որ մենք մեկ շաբաթում 7-10 անգամ սեռական հարաբերություն ենք ունենում: Մենք մեր գրեթե ողջ ազատ ժամանակն անցկացնում ենք անկողնում»,- նշեց իտալացի հանրահայտ մոդել Մելիսսա Սատտան:
Հիշեցնենք, որ հերթական վնասվածքի արդյունքում Բոատենգը շարքից դուրս է մնացել մոտ 1 ամսով: Բուժզննման արդյունքում պարզ էր դարձել, որ կիսապաշտպանը ստացել է ազդրի մկանի պատռվածք: