Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 11-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը պահպանեց միանձնյա առաջատարի իր դիրքը:
11-րդ տուրից հետո Արոնյանին միավորներով կարող էր հավասարվել միայն Վասիլի Իվանչուկը, ով նույնպես անսպասելի պարտություն կրեց` սպիտակ ֆիգուրներով զիջելով Բորիս Գելֆանդին: Առաջատարի հետ միավորների տարբերությունը կրճատելու իր հնարավորությունը ձեռքից բաց չթողեց Մագնուս Կառլսենը: Նորվեգացին պարտության մատնեց Վեսելին Տոպալովին:
11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Լևոն Արոնյան – 7.5 միավոր
2. Մագնուս Կառլսեն – 7
3. Թեյմուր Ռաջաբով – 7
4. Վասիլի Իվանչուկ – 6.5
5. Ֆաբիանո Կարուանա – 6.5
6. Հիկարու Նակամուրա – 6
7. Սերգեյ Կարյակին – 5.5
8. Գատա Կամսկի – 5.5
9. Լյուկ վան Վիլի – 5
10. Բորիս Գելֆանդ – 5
11. Վեսելին Տոպալով – 4
12. Անիշ Գիրի – 4
13. Վուգար Հաշիմով – 4
14. Դավիդ Նավարա – 3.5







































