Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի աջակիցն ասել է, որ նախագահը չի պատրաստվում իրականացնել ծրագրված վերադարձը հայրենիք, որտեղ նրան պատրաստվում են ձերբակալել՝ 2007 թվականին նախկին վարչապետին սպանելու մեղադրանքով:
Associated Press-ը հաղորդում է, որ ակնկալվում էր, որ Մուշարաֆը կասի իր վերադարձի օրը, բայց այժմ պարզ է դառնում, որ նախկին նախագահը որոշել է չվերադառնալ՝ Պակիստանում լարված քաղաքական իրադրության պատճառով:
Մուշարաֆն այսօր ներկա չի գտնվել Դուբայում կայանալիք մամլո ասուլիսին: Իրավապահ մարմինները նախկին նախագահին մեղադրում են նախկին վարչապետի սպանությանն առնչություն ունենալու մեջ:








































