Մարդահամարի ընթացքում հավաքված տվյալները մշակման փուլում են և նախնական տեղեկությունները դեռ պատրաստ չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտնեց, որ երբ պատրաստ լինեն, տվյալները կհրապարակեն:
«Աշխատանքներն ըստ գրաֆիկի են ընթանում: Այնպես որ, ինչպես նախապես ասել ենք, մինչև փետրվարի առաջին կեսն անպայման կհրապարակենք»,- ասաց Կ. Կույումջյանը:
Աշխատանքների ընթացքը նա «նորմալ» գնահատեց, նշելով, որ ըստ ծրագրվածի աշխատանքներն իրենց հունով ընթանում են:








































