Wednesday, 10 06 2026
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
08:40
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին

Ստեփան Սաֆարյանը մասնակցել է Եվրանեսթի Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստին

Հունվարի 26-ին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցեց Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի Էներգետիկ անվտանգության հանձնաժողովի նիստին, որի փոխնախագահն է Վեհաժողովի արևելյան բաղադրիչի կողմից:

Հանձնաժողովի օրակարգի հիմնական հարցն ապրիլին Բաքու քաղաքում տեղի ունենալիք Վեհաժողովի հաստատմանը ներկայացվելիք զեկույցի նախագծի ներկայացումն ու քննարկումն էր, որի թեմատիկ ուղղվածության վրա մեծ ազդեցություն էր թողել 2011թ. սեպտեմբերի 14-ի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակության ներկայացրած և ընդունված առաջարկությունը Եվրանեսթի անդամ երկրների տարածքում վերականգնողական էներգետիկայի ու էներգետիկ արդյունավետության խնդիրների ուսումնասիրության վերաբերյալ:

«Էներգետիկ անվտանգություն, վերականգնողական էներգետիկա, էներգետիկ արդյունավետություն. զարգացումները Արևելյան գործընկերությունում և ԵՄ երկրներում» զեկույցի քննարկման շրջանակներում Ս.Սաֆարյանը համահեղինակներին ներկայացրեց զեկույցում Հայաստանին վերաբերող որոշ բաց թողնված փաստեր (մասնավորապես’ ԵՄ-ի հետ համատեղ Մեծամորի ատոմակայանի սթրես-թեսթավորման գործընթացի մասին):

Նա առաջարկեց մինչև հանձնաժողովի հաջորդ նիստը զեկույցում հավասարակշռություն ապահովել ավանդական էներգետիկայի և ապագայամետ էներգետիկայի (վերականգնողական, կայուն էներգետիկ սեկտոր) միջև’ խրախուսելով վերջինում եվրոպական ներդրումները, հատկապես երբ զեկույցը հղում է կատարում Եվրոպա -2020 ռազմավարությանը, որտեղ նախատեսվում է 20 տոկոսով ավելացնել վերականգնողական էներգետիկայի կշիռը Եվրոպական ողջ էներգետիկ առաջարկում:

Սաֆարյանը հատուկ կարևորեց տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման ժամանակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ու տարբեր կոնվենցիաներով պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը, հատկապես, երբ նախկինում բազմաթիվ խոշոր ծրագրեր (նավթամուղներ, գազամուղներ և հիդրոկարբոնային ավազանների շահագործում) իրականացվել և իրականցվում են միջազգային բնապահպանական կոնվենցիաների խախտումներով: Ըստ այդմ, նա անհրաժեշտ համարեց զեկույցում էներգետիկ ծրագրերի նաև բնապահպանական դիտանկյան արտացոլումը: Իր հերթին պատգամավորը հայտարարեց, որ սահմանված ժամկետում’ մինչև մարտի 2-ը, այս ու այլ խնդիրների վերաբերյալ սեփական դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի համազեկուցողներին:

Սաֆարյանը հույս հայտնեց, որ Եվրանեսթի էներգետիկ անվտանգության հանձնաժողովի զեկույցը ժամանակային ու բովանդակային առումներով ներդաշնակ կլինի ներկայումս Եվրոպական խորհրդարանում քննարկվող «Սահմաններից անդին գործընկերների հետ էներգետիկ համագործակցության մեջ ներգրավվելը. ռազմավարական մոտեցում անվտանգ, կայուն և մրցունակ էներգամատակարարմանը» զեկույցի հետ, որի ներկայացմանը հաջորդած քննարկմանը նույնպես Սաֆարյանն ակտիվ մասնակցություն ունեցավ:

Սաֆարյանի կողմից ուղղումներ առաջարկվեցին նաև հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության մեջ, որը հաստատվեց հունվարի 26-ի նիստում:
Հանձնաժողովի նիստից դուրս «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հանդիպումներ և քննարկումներ ունեցավ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում