Coca-Cola ընկերությունը ԱՄՆ ֆուտբոլի ազգային լիգայի (Super Bowl) եզրափակիչ խաղի ժամանակ ցուցադրելու է տարբեր թիմերի երկրպագող սպիտակ արջերի գովազդային նոր հոլովակներ: Ինչպես հայտնում է The Drum-ը, առանց ալկոհոլի ըմպելիքներ արտադրողի արշավը մշակել է Wieden & Kennedy գործակալությունը:
Բացի գովազդային տեսանյութից՝ Open Happiness անվանումով Coca-Cola-ի ակցիան անցկացվելու է համացանցում: Մասնավորապես՝ ընկերությունը ֆուտբոլային երկրպագուներին հրավիրում է այցելել www.CokePolarBowl.com կայքը և մինչև փետրվարի 5-ը` ֆուտբոլային խաղի եզրափակիչը, միանալ «արջուկների» երեկույթներին:
Փետրվարի 5-ին Twitter-ում Coca-Cola-ն իր նշանը փոխարինելու է երկու սպիտակ արջով: Facebook-ի օգտատերերը հնարավորություն կունենան օգտվելու երկու հավելվածից` AHHH Giver և ARGH Reliever` ընկերների հետ ֆուտբոլային իրենց զգացմունքները կիսելու համար:











































