Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սամվել Ալեքսանյանի ՀԴՄ կտրոնները խաղարկությունից դուրս են

ՀԴՄ կտրոններով բոնուսների խաղարկությանը մասնակցող քաղաքացիներից չեն վերցնում «Nathali Pharm» դեղատների կողմից տրամադրված ՀԴՄ կտրոնները: Մեզ դիմած քաղաքացիները նշեցին, որ ի սկզբանե բոնուսները տրամադրող կազմակերպությունների աշխատակիցներն ասում են, որ իրենց կտրոններից հանեն «Nathali Pharm»-ի ՀԴՄ կտրոնները: ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Կարեն Մովսիսյանը մեզ տեղեկացրեց, որ եղել են անձինք, ովքեր բոնուսներ ստանալու համար ամբողջ խմբաքանակով ներկայացրել են «Nathali Pharm»-ի ՀԴՄ կտրոններ, իսկ կառավարության 1330Ն որոշման մեջ նշված է, որ ՀԴՄ կտրոն պետք է ներկայացնի անձը, որն անձամբ է գնումներ կատարել. «Այս պարագայում ստացվում է, որ տվյալ անձը ամբողջ եռամսյակում իր կյանքն անցկացրել է «Nathali Pharm»-ում և սնվել է դեղերով: Մենք արգելել ենք այդ դեպքում բոնուս տրամադրել»:
Մովսիսյանը նշեց, որ այլ ՀԴՄ կտրոնի հետ «Nathali Pharm»-ի կտրոն ներկայացնելը պետք է խնդիր չառաջացնի: Նշենք, որ ՀԴՄ կտրոնների դիմաց բոնուսները տրամադրում են «Հայփոստը» և «Արարատ» բանկը: Մովսիսյանը խորհուրդ տվեց դիմել հենց այդ կառույցների ղեկավարությանը:
«Հայփոստի» փոստային գործառույթների կարգավորման բաժնի պետ Սևադա Բադալյանն էլ իր հերթին խորհուրդ տվեց դիմել ՊԵԿ-ին, քանզի իրենք հենց այնտեղից են հրահանգ ստացել, որ բոնուս չտրամադրեն այն դեպքում, երբ մեկ ՀԴՄ կտրոնի վրա գրանցված գումարը գերազանցում է 1մլն դրամը: Բադալյանը փոխանցեց, որ հիմնականում այդ հրահանգը վերաբերվում է դեղատների տրամադրած ՀԴՄ կտրոններին: Իսկ նման կտրոնները, Բադալյանի խոսքերով, չափազանց շատ են:
Տեղեկացնենք, որ «Nathali Pharm» դեղատների ցանցը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Մեծ հակասություններ առաջացրած կապույտ և նարնջագույն ՀԴՄ կտրոնների առնչությամբ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Կարեն Մովսիսյանը պարզաբանեց, որ կապույտ կտրոնները չեն կարող մասնակցել բոնուսային խաղարկությանը, քանզի, կառավարության որոշմամբ, կապույտ ՀԴՄ կտրոն տրամադրում են հաստատագրված դաշտում աշխատող կազմակերպությունները: Մովսիսյանը տեղեկացրեց, որ 4-րդ եռամսյակից բոնուսներ այլևս չեն տրամադրվելու, այդ ժամանակ խաղարկվելու են մեքենաներ և խաղարկությանը մասնակցելու են նաև կապույտ ՀԴՄ կտրոնները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում