Աֆրիկայի առաջնորդներն այսօր հայտնել են, որ մայրցամաքը վերջապես պատրաստ է մի կողմ թողնել աղքատությունն ու առաջ շարժվել և նոր դեր ունենալ համաշխարհային տնտեսության մեջ:
AFP-ն հաղորդում է, որ մայրցամաքի նոր սերնդի առաջնորդներից մի քանիսը ներկա էին այսօր Դավոսում տեղի ունեցող Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը աշխարհի գործարար վերնախավի գագթնաժողովն է: Աֆրիկացի առաջնորդները եկել էին ցույց տալու, որ իրենց արդեն պետք է լրջորեն ընդունել:
Ընդունելով, որ աշխարհի ամենաաղքատ մայրցամաքում դեռևս շատ բան կա անելու՝ փողոցներ կառուցելու, առևտրին աջակցելու, երիտասարդ աֆրիկացիներին կրթելու առումով, այնուամենայնիվ, աֆրիկացի առաջնորդները հայտնեցին, որ այդ ամենի սկիզբն արդեն դրված է:








































