Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում և Գերմանիայում դասագրքերի միջոցով քարոզչություն են կատարում Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) օգտին։
Խոսքը 8-10 տարեկան դպրոցականների համար նախատեսված «Մեհմեթը, Հաթիջեն և Հոզանը Թուրքիայում են ապրում» դասագրքի մասին է, որի հեղինակը ֆրանսիացի Ալեքսանդր Մեսաժն է։ Այդ դասագրքում պատկերված է Քրդստանի քարտեզը, որում ներառվել են նաև Թուրքիայի հարավարևելյան մի շարք նահանգներ։
Սակայն գրքի հրատարակիչները հայտարարել են, որ դա պաշտոնական քարտեզ չէ և իրենից ներկայացնում է ընդամենը նկար:









































