«Ժողովուրդ»-ը գրում է, որ նախօրեի երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական նախարարներին հրավիրել Է արտակարգ խորհրդակցության:
Թերթի տեղեկություններով՝ թեման եղել Է առաջիկա ընտրություններին առնչվող խնդիրները:
«Տ. Սարգսյանը նախարարների հետ մասնավորապես քննարկել Է, թե նրանց ղեկավարած «ոլորտներում» իրենք ինչ հաջողություններ են գրանցել: Վարչապետը հանձնարարել է առանձնացնել հաջողությունները՝ ընտրական արշավի ժամանակ քարոզչական նպատակներով օգտագործելու համար:
Այս խորհրդակցության մանրամասների վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակից հնարավոր չեղավ որևէ մեկնաբանություն ստանալ, վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նա անպատասխան թողեց նաև իր էլփոստին ուղարկված մեր հարցումը»,- հավելում է «Ժողովուրդ»-ը: