Sunday, 12 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը

Մեծ Բրիտանիայում արքայազն Հարրին չի թաքնվում տատիկի փեշի տակ

Ինչպես հայտնում է Daily Mirror գործակալությունը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին կանցնի Apache ուղղաթիռների կառավարման հատուկ փուլ, որպեսզի, ամենայն հավանականությամբ, 2012 թվին ծառայության մեկնի Աֆղանստան:
Գործակալության տվյալներով, 26-ամյա արքայազնը հիմա անցնում է թռիչքային ընդհանուր պատրաստություն և այն կվերջացնի մարտին Շոտլանդիայի լեռնային Կերնգորմ շրջանում, որը նման է Աֆղանստանի բնական պայմաններին: Բրիտանական պաշտպանական կառույցի մասնագետի կարծիքով, լեռնային շրջաններում թռիչքները թույլ են տալիս օդաչուներին «ձեռք բերել անծանոթ շրջաններում թռչելու փորձառություն»,- գրում է բրիտանական թերթը:
Ինչպես հայտնել է սպան, Հարրին ամեն օր 4 անգամ 2 ժամ տևողությամբ թռիչք կկատարի: Երկուսը կլինեն գիշերային: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այս փուլից հետո նա կանցնի վերջնական, 8-ամսյա պատրաստության շրջան Արևելյան Անգլիայի ՌԱՈՒ Ուետիշեմ ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ Հարրին, որը հորից և եղբորից հետո գահին բազմելու թեկնածուներից երրորդն է, 2007թ. 10 ամիս արդեն ծառայել է Աֆղանստանի Գիլմենդ քաղաքում որպես ռազմական օդաչու: Նրա գտնվելն այդ երկրում պատված էր գաղտնիության շղարշով: Բրիտանական ԶԼՄ-ները և պաշտպանության նախարարությունը համաձայնության էին եկել չհրապարակել այդ լուրը:
Այն բանից հետո, երբ 2008թ. փետրվարին որոշ լրատվական միջոցներ հայտնեցին այդ լուրը, ՊՆ-ը որոշեց տուն ուղարկել նրան, քանի որ կարող էր դառնալ թալիբների հարձակման թիրախ, ինչպես նաև վտանգի տակ դներ իր հետ ծառայողներին:
Ինչպես հայտնում էին ԶԼՄ-ները, Հարրին դժգոհ էր այդ որոշումից, սակայն չէր կարող չենթարկվել հրամանին: Այս տարի ԶԼՄ-ները հայտնում են, որ Հարրին ցանկություն է հայտնել ծառայել Աֆղանստանում որպես ուղղաթիռի օդաչու: Հարրին դարձավ առաջին արքայորդին վերջին 26 տարվա ընթացքում, որը մասնակցում է ռազմական գործողությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում