Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ցանկացած հանդիպում պետք է դրական գնահատել. Դ. Բաբայան

ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը դրական է գնահատում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ այսօր Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը և նրանց համատեղ հայտարարությունը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Ցանկացած նման հանդիպում պետք է դրական գնահատել, քանի որ դրանք, անկասկած, նպաստում են տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այլ հարց է, որ ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում պետք չէ ակնկալել: Բայց խնդրին անհրաժեշտ է այլ տեսանկյունից մոտենալ. հակամարտությունն ինքնին արդեն իսկ կարգավորված է: Սա էլ է կարգավորման տարբերակ, ուղղակի հակամարտող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, չի ընդունում այս տարբերակը՝ փորձելով ինչ-որ կերպ փոխել այն: Նման մոտեցումն, իհարկե, հղի է անկանխատեսելի հետևանքներով»,- նկատեց Բաբայանը:

Անդրադառնալով Սոչիում երեք երկրների նախագահների ընդունած համատեղ հայտարարության այն հատվածին, ուր ասվում է, որ նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը և հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը՝ Դավիթ Բաբայանը ասաց, որ Ադրբեջանը դժվար թե հավատարիմ մնա սահմանին հրադադարի ռեժիմի պահպանման պարտականությանը: «Այս առնչությամբ լուրջ կասկածանքներ ունեմ: Շփման գծում հրադադարի ռեժմի խախտման դեպքերն Ադրբեջանի թե՛ ներքին, թե՛ արտաքին կարևորագույն ուղղություններից են: Տարիներ շարունակ այդ երկիրն ավելացնում է իր ռազմական բյուջեն: Թեպետ կասկածում եմ, որ Ադրբեջանը կհարգի այս կետը, այնուամենայնիվ, դրական եմ համարում, որ հայտարարության մեջ դրա մասին մեկ անգամ ևս շեշտվել է»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Սոչիում այսօր կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել: Երեք երկրների ղեկավարներն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008 թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց Մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում